2023-10-09 18:56
Լրատվական գործակալություններ
Իսրայելական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր Լիբանանի տարածքից երկրի տարածք մի շարք կասկածյալների ներթափանցման մասին, նրանցից մի քանիսը ոչնչացվել էին։
«Իսրայելական ուղղաթիռներն այս պահին հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին»,-մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Իսրայելի բանակը:
Ավելի վաղ անվտանգության մարմիններում լիբանանյան աղբյուրը հերքել էր Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը:
Sputnik Արմենիա