2023-10-10 09:35
Լրատվական գործակալություններ
Բադալյան. Իսրայելում ծավալվող գործողություններից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան
Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45)»,–նշել է Բադալյանը:
Նա նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումից ելնելով հանդես կգան լրացուցիչ տեղեկատվությամբ:
Sputnik Արմենիա