ՀԱՄԱՍ-ը սպառնում է ամեն վնասված շենքի համար մահապատժի ենթարկել 1-ական իսրայելցի պատանդի
ՀԱՄԱՍ–ը սպառնում է մահապատժի ենթարկել մեկական պատանդի` ի պատասխան Իսրայելի կողմից քաղաքացիական շենքերի վրա հարձակումների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՄԱՍ–ի «Ալ–Քասամ» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել է, որ շարժումը մահապատժի կենթարկի մեկական իսրայելցի պատանդի` բնակելի շենքերի վրա Իսրայելի յուրաքանչյուր հարձակման համար։ Եվ դա կանի առանց նախազգուշացման։
«Այս պահից սկսած մենք հայտարարում ենք, որ խաղաղ բնակիչների և նրանց տների վրա ամեն հարձակման պատասխանը, ցավոք սրտի, առանց նախազգուշացման կլինի մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատիժը։ Եվ մահապատիժը մենք կհեռարձակենք աուդիո և վիդեո ձևաչափերով»,– ասել է Աբու Ուբայդան, որի հայտարարության տեսագրությունը ցուցադրվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։
Sputnik Արմենիա