Գիա Վոլսկի. Թբիլիսին կարող է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի հարաբերություններում
Վրաստանը բավական բարձր հեղինակություն է վայելում և կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի։
«Գլխավորն այն է, որ այս երկու երկրներն ու նրանց ղեկավարները ցանկանում են օգտագործել Վրաստանի ռեսուրսներն այս ուղղությամբ։ Այս ռեսուրսն անհամեմատ բարձր է, և դրա օգտագործումը հաջող կլինի, եթե խնդիրը լուծվի այս կերպ։ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքներին խաղաղություն է պետք»,- ընդգծեց Վոլսկին։
Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նորից մտնել այդ գործընթացի մեձ, ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
News.am