2023-10-10 09:48
Լրատվական գործակալություններ
«Գորշ գայլերի» առաջնորդի որդին ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել
Յըլդըրըմ Թոգրուլ Թյուրքեշն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայտնում է ԵԽԽՎ-ն X-ի իր միկրոբլոգում։
Անկարայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամ Թյուրքեշը «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին է։
News.am