2023-10-10 13:08
Լրատվական գործակալություններ
Սամվել Մարտիրոսյան․ Մի շտապեք փոխել «097»-ով հեռախոսահամարը
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Քանի որ գիտեք, որ Արցախի «097» բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարևոր հավելեմ.
ա. Կարևոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Դրանք չկորցնելու համար։ (Նաև կսարքեմ մանրամասն ուղեցույց նրանց համար, ում համակարգիչները մնացել են Արցախում, և հաշիվներից պետք է դուրս գալ էդ սարքերից)
բ. Կարող եք 6 ամիս օգտվել հատուկ առաջարկից։
գ. Իմ իմացածով, Արցախում հին տարբերակի սիմ-քարտեր էին կիրառվում։ Եթե փոխեք Թիմի նոր քարտերի վրա, կկարողանաք ավելի ժամանակակից ու արագ կապից օգտվել։ Զուտ պետք ա մտնել գրասենյակ անձնագրով ու փոխել»։
Panorama.am