2023-10-10 15:08
Լրատվական գործակալություններ
ՌԴ Կասպյան նավատորմի երկու ռազմանավ ոչ պաշտոնական բարեկամական այցով ժամանել է Բաքու
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի երկու ռազմանավ ոչ պաշտոնական բարեկամական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նավի անձնակազմի անդամներին դիմավորել են ԱՀ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսվում է նավի անձնակազմի էքսկուրսիա՝ ծանոթանալու Բաքվի մշակութային և պատմական հուշարձաններին, ինչպես նաև հանդիպում մարզական մրցումների շրջանակներում, մեջբերում են լրատվամիջոցները։
News.am