ԵԱՏՄ-ում գործազրկությունը կրճատվել է 15, ՀՀ-ում` մինչև 3,3 տոկոսով
ԵԱՏՄ–ում գործազրկությունը 2023 թ. օգոստոսի վերջին 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15%–ով։ ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության զբաղվածության ապահովության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 892,9 հազար մարդ:
Ստացվում է` գործազուրկների թիվն աշխատուժի համեմատությամբ կազմում է 0,9%, մինչդեռ 2022 թ.–ին այդ ցուցանիշը կազմել է 1,1 տոկոս։
ԵՏՀ գնահատականով՝ ՀՀ–ն այս ցուցանիշով միության տարածքում զբաղեցնում է վերջին տեղը։ Մեր երկրում գործազուրկների թիվը աշխատուժի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 3,3 տոկոս։ Սա առաջընթաց է, քանի որ մեկ տարի առաջ ՀՀ–ում գործազրկության մակարդակը կազմում Էր 3,8 տոկոս։ Այսպիսով, ՀՀ–ում գործազուրկների թիվը 2023 թ. օգոստոսին կազմել է 44,6 հազար մարդ՝ 2022 թ. նույն ժամանակահատվածի 51,7 հազարի դիմաց։
2023 թ. օգոստոսին գործազրկության նվազագույն ցուցանիշն արձանագրվել է Բելառուսում է` 0,1%, որին հաջորդում է Ռուսաստանը` 0,6%։
Ըստ վերջին տվյալների (որոնք համապատասխանեցված են Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությանը)` ԵԱՏՄ–ում գործազրկության մակարդակը 2023 թ. 2–րդ եռամսյակում կազմել է աշխատուժի 3,5%–ը։
ՀՀ–ում այդ ցուցանիշը կազմել է 11,7%, Բելառուսում՝ 3,4, Ղազախստանում` 4,7, Ղրղզստանում՝ 4,9, Ռուսաստանում՝ 3,2%։
Sputnik Արմենիա