2023-10-10 19:44
Լրատվական գործակալություններ
Իսրայելի պաշտպանության բանակը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի 2 առանցքային դեմքերին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ չեզոքացվել են ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարար Ջավադ Աբու Շամալուն և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ավագ անդամ Աբու Մամարը։
Ըստ հաղորդագրությանը` Մամարն իր պարտականությունների շրջանակում ղեկավարել է շարժման միջոցները և համակարգել մարտական գործողությունների ֆինանսավորումը Գազայի հատվածում և դրանից դուրս։
Հայտնի է, որ Աբու Մամարը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայիս առաջնորդ Յահյա Սինվարի մտերիմ զինակիցներից էր:
Sputnik Արմենիա