Փաշինյան․ Եթե խաղաղապահները ԼՂ-ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան

Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են ԼՂ–ում, եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան և մնան այստեղ։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր իրողությանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ՌԴ խաղաղապահներն իրենց դիտակետերից 6-ն արդեն փակել են։

Sputnik Արմենիա