Պաղեստինը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածի դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը իսրայելական զորքերին մեղադրել է Գազայի հատվածի դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։

Նախարարությունը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որը, ըստ պաղեստինյան հայտարարության, ցույց է տալիս Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Կարամա շրջանում զենքի կիրառման հետևանքները։

Իսրայելը նախկինում բախվել է նմանատիպ մեղադրանքների և խոստովանել է, որ 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ «Հեզբոլլահ»-ի դեմ մարտերում օգտագործել է ֆոսֆորի արկեր, գրում է Euronews-ը։

Իրավապաշտպան մի քանի կազմակերպություններ պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը 2008-2009 թվականներին Գազայի պատերազմի ժամանակ սպիտակ ֆոսֆոր օգտագործել է նաև խաղաղ բնակչության դեմ:

Թեև ֆոսֆորը միջազգային իրավունքի մեջ չի դասակարգվում որպես քիմիական զենք, սակայն դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ, Ժնևի կոնվենցիայի համաձայն, պատերազմական հանցագործություն է համարվում։

Ֆոսֆորն առաջացնում է հրդեհներ, որոնք անհավանական դժվարությամբ են մարվում: Մարդիկ, ովքեր ենթարկվում են այս քիմիական նյութի ազդեցությանը, ծանր այրվածքներ են ստանում, որոնք արագանում են ջրի հետ շփման արդյունքում:

News.am