Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են

Այսօր կեսօրին Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանից ոչ մի թռիչք չի թույլատրվում ժամանել կամ մեկնել Գազայից հրթիռների արձակումից հետո, հայտնում է Airlive.net-ը։

Հաղորդվում է, որ Գազայից հրթիռներ են արձակվել Թել Ավիվից հարավ գտնվող բնակավայրերի ուղղությամբ, որոնց թիրախում Բեն Գուրիոն օդանավակայանն է։

News.am