Ռայիսին Իսրայելի դեմ մուսուլմանական երկրների համախմբման և Պաղեստինին աջակցելու կոչ է արել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայսին մուսուլմանական երկրների համախմբման և Պաղեստինին աջակցելու կոչ է արել։
Սիրիացի գործընկերոջ՝ Բաշար ալ-Ասադի հետ զրույցում մուսուլմանական և արաբական երկրների միջև համագործակցության կոչ է արվել՝ աջակցելու համար պաղեստինցի ազգին։
Դատապարտելով Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի դեմ՝ Ռայիսին հայտարարել է, որ «սիոնիստները պաշարել են Գազան, իսկ մարդու իրավունքների կեղծ պաշտպանները երկակի չափորոշիչներ են կիրառում։ «Այսօր իսլամական և արաբական բոլոր երկրները պետք է հասնեն լուրջ մերձեցման և համագործակցության սիոնիստական վարչակարգի հանցագործություններին վերջ տալու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կփորձի հասնել համակարգման որքան հնարավոր է շտապ՝ կապվելով իսլամական երկրների ղեկավարների հետ»,- ասել է Իրանի նախագահը։
«Տարածաշրջանում ոչինչ չի կարող տեղի ունենալ՝ առանց պաղեստինցիների իրավունքների հաշվառման»,- շարունակել է նա։
Ասադն իր հերթին կոչ է արել արագացնել կոնսենսուսի հասնելու գործընթացը, քանի որ առաջընթացի բացակայությունն այս հարցում «սիոնիստական վարչակարգին կդրդի նոր հանցագործություններ կատարել Գազայի ճնշված ժողովրդի և պաղեստինցիերի դեմ»։
News.am