Զախարովա․ ԱՄՆ-ն չէր կարող չիմանալ Իսրայելի դեմ պատրաստվող հարձակման մասին
ԱՄՆ-ն, որը զգալի հետախուզական պոտենցիալ ունի Մերձավոր Արևելքում, չէր կարող չիմանալ տաածաշրջանում պատրաստվող բախումների մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՄՆ հետախուզական հզորությունը տարածաշրջանում արբանյակներն են։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես է իրականացվում այդ գործողությունը, այն իրականացվել է ոչ թե կետային, այլ այնքան մասշտաբային, որը չէր կարելի չտեսնել արբանյակներից»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մոնիթորինգ է իրականացնում տարածաշրջանի կիբեռտարածաքում, բայց մեկ տարում Վաշինգտոնը չի հսկել իրավիճակը և «դաշնակցին տեղեկություններ չի տվել»։
«Նման բան լինել չէր կարող»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում օրինակ է «կառավարվող քաոսի տեսությունը», որը ԱՄՆ քաղաքականության հիմքում է։ Նա ավելացրել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում ցույց է տալիս, որ քաոսը դուրս է եկել վերահսկողությունից։
«Ագրեսիվ հայտարարությունները՝ քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու կոչերով, որոնք մենք լսում ենք ԱՄՆ-ի կողմից, համոզված եմ, օգուտ չեն բերի այդ նույն Իսրայելին... Մարդատյաց հայտարարությունները Վաշինգտոնից, ցավոք, միայն վատացնում են իրավիճակը»,- ավելացրել է Զախարովան։
News.am