Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց Ադրբեջանի դեմ 10 միջանկյալ պահանջները

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց Ադրբեջանի դեմ 10 միջանկյալ պահանջները:

1 Ադրբեջանը չպետք է ձեռնարկի որևէ գործողություն, որը կխախտի բոլոր տեսակի խտրականությունների արգելման մասին կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները,

2 Զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին տեղահանելու կամ նրանց վերադարձը կանխելուն ուղղված գործողություններից. Նաև չխանգարել ԼՂ մուտք գործելու ցանկություն ունեցողներին,

3 Պարտավոր է սեպտեմբերի 19-20-ը գրաված բնակավայրերից դուրս բերել զինվորականներին,

4 Չպետք է միջամտի ԼՂ-ում էթնիկ հայերի հետ ՄԱԿ-ի ներկայացուցիչների աշխատանքին,

5 Չմիջամտել ԿԽՄԿ-ի գործունեությանը և էթնիկ հայերին մարդասիրական օգնության տրամադրմանը,

6 Պարտավոր է ապահովել հանրային ծառայությունները, առաջին հերթին գազամատակարարումը և հետագայում չխաթարել դրանք,

7 Պատժիչ միջոցներ չձեռնարկել ԼՂ իշխանությունների նախկին կամ ներկա ներկայացուցիչների նկատմամբ,

8 Չոչնչացնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշարձանները կամ հայերի կրոնական կամ մշակութային ժառանգության այլ հուշարձաններ,

9 Ճանաչել ԼՂ իշխանությունների կողմից ընդունված քաղաքացիական կացության ակտերը և սեփականության վկայականները,

10 Ադրբեջանը պարտավոր է դատարանին զեկուցել որոշման կատարման մասին մեկ ամիս հետո, այնուհետև յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ մինչև վերջնական որոշման կայացումը։

News.am