Последние новости

Քիսինջեր․ ՀԱՄԱՍ-ի իրական նպատակը կարող է լինել միայն արաբական աշխարհն Իսրայելի դեմ մոբիլիզացնելը

ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, որը նշվել է Բեռլինի փողոցներում, ցույց է տալիս, որ Գերմանիան չափազանց շատ օտարերկրացիների է թույլ տվել երկիր մտնել, ասում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

«Լուրջ սխալ էր բոլորովին տարբեր մշակույթների, կրոնների և հասկացությունների տեր մարդկանց ներս թողնելը, քանի որ դա ճնշումների խումբ է ստեղծում յուրաքանչյուր երկրում, որն անում է դա», - Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դոփֆների հետ գերմանական Welt TV-ի համար հարցազրույցում ասել է 100-ամյա ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետը:

Գերմանացի Քիսինջերը, ով իր ընտանիքի հետ փախել է նացիստական ​​Գերմանիայից 1938 թվականին և հետագայում դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության ճարտարապետը Վիետնամի պատերազմի ժամանակ, ասել է, որ դա «ցավալի է»՝ նկատի ունենալով, թե ինչպես էին Բեռլինի արաբներն անցնող հանգստյան օրերին նշում հարձակումն Իսրայելի վրա։

«ՀԱՄԱՍ-ի բացահայտ ագրեսիայի ակտը պետք է որոշակի պատժի ենթարկվի»,- ասել է Քիսինջերը՝ միաժամանակ զգուշացնելով տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի հնարավորության մասին։

«Մերձավորարևելյան հակամարտությունը սրվելու և այլ արաբական երկրներն իրենց հասարակական կարծիքի ճնշման տակ ներգրավելու վտանգ ունի», - նախազգուշացրել է Քիսինջերը՝ մատնանշելով 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից քաղված դասերը, որի ընթացքում Եգիպտոսի և Սիրիայի գլխավորած արաբական կոալիցիան հարձակվեց Իսրայելի վրա։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների իրական նպատակը «կարող է լինել միայն արաբական աշխարհն Իսրայելի դեմ մոբիլիզացնելը և խաղաղ բանակցությունների ճանապարհից հրաժարվելը»։ Նաև «հավանական է», որ Իսրայելը կարող է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, եթե կարծի, որ Թեհրանն իր մասնակցությունն է ունեցել հարձակման մեջ, հավելել է նա:

Ավելի լայն իմաստով, Քիսինջերն ասել է. «Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայում՝ զուգորդված ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ Իսրայելի վրա, հիմնարար հարձակում է միջազգային համակարգի վրա»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ