Դեսպան․ Իսրայելը չի պատրաստվում պատերազմ սկսել Իրանի դեմ

Իսրայելը չի ​​պատրաստվում պատերազմ սկսել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք պատրաստվում պատերազմ սկսել Իրանի դեմ»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում։

Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ Իսրայելը կպատասխանի, եթե իրանական ուժերը մոտենան իսրայելական տարածքներին։ «Բայց եթե ինչ-որ մեկը մոտենա մեր սահմաններին, ապա անպայման [պատասխան կլինի]»,- նշել է դեսպանը։

News.am