Գազայում ավելի քան 2,5 հազար տուն ոչնչացվել է կամ պիտանի չէ բնակության համար

Գազայի հատվածում ավելի քան 2,5 հազար տուն այնքան է վնասվել, որ դրանցում անհնար է ապրել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գազայում ավելի քան 2,5 հազար տուն ավերվել կամ լրջորեն վնասվել է և պիտանի չէ բնակության համար։ Մինչդեռ մոտ 23 հազար այլ տներ չափավոր կամ աննշան են վնասվել», - ասել է նա։

Դյուժարիկը նաև նշել է, որ առնվազն 88 կրթական հաստատություն ենթարկվել է հարվածների:

Sputnik Արմենիա