Քերոբյան․ Մեր արտահանման 40%-ն է Ռուսաստան գնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի արտահանման ընդամենը մոտ 40 տոկոսն է Ռուսաստան գնում, տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ ա, որևէ խնդիր չկա, Լարսի անցակետում էլ հերթ չկա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին։

 


«Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա հունիսից հետո իմ և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պայմնավորվածությունների հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են պրոցեսները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ դժգոհում են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակից, նախարարն րձագանքեց. «Ընդամենը 2 օր են հարցեր եղել, այդ խնդիրը արդեն չկա»:

Նա հավաստիացրեց, որ վառելիքի հետ կապված խնդիր չկա. «Որոշ խնդիր կար բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ»:

Ինչ վերաբերում է բենզինի գներին, Քերոբյանն ասաց, որ այդ առումով ոչինչ չի կարող ասել, քանի որ գները շուկայից են կախված:

News.am