2023-10-13 13:18
Լրատվական գործակալություններ
ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայաստան նավթամթերք մատակարարումը ընդլայնելու արձանագրություն
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանին բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին` Մոսկվայում։
Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման նավթային խեժը նավթային բիտումի պաշարներով մատակարարելու հնարավորության փոխարինում։
Aysor.am