Յան Էգելանդ․ Իսրայելի հրամանը՝ 1,1 միլիոն մարդ տարհանել Գազայի հարավ, ռազմական հանցագործություն է

Իսրայելի հրամանը՝ 1,1 միլիոն մարդ տարհանել Գազայի հարավ (պոտենցիալ ցամաքային ներխուժումից առաջ) «հավասար է պատերազմական հանցագործության՝ բռնի տեղահանման տեսքով», ասել է Նորվեգիայի փախստականների խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանդը, հաղորդում է CNN-ը։

Նրա խոսքով՝ տարհանման հրամանը «պետք է չեղարկվի»։ Էգելանդը կոչ է արել արևմտյան և արաբական երկրներին «որոնք ազդեցություն ունեն Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա՝ պահանջել անհապաղ վերացնել տեղահանման անօրինական և անհնարին հրամանը»։

«Բազմաթիվ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հավաքական պատիժը՝ ի պատասխան զինված մարդկանց կողմից իրականացված նողկալի ահաբեկչությունների, միջազգային իրավունքի համաձայն անօրինական է», - ասել է Էգելանդը:

Էգելանդն ընդգծել է, որ «ուժի կանխամտածված կամ անխտիր կիրառման հետևանքով քաղաքացիական անձանց մահը ռազմական հանցագործություն է, որի համար պատասխանատուները պետք է պատասխան տան»:

News.am