Պուտինն ասել է, թե ինչ է քննարկել Ալիևի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինչ է քննարկել Ադրբեջանի նխագահ Ալիևի հետ Բիշքեկի հանդիպմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

 


Նրա խոսքով, նախորդ օրը ինքը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Երեկ ես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչը [Ալիևը] մանրամասն խոսեցինք մեր ծրագրերի մասին, այդ թվում՝ երկաթուղային ցանցի և ճանապարհների զարգացման մասին։ «Այս ամենն ունի լուրջ և ոչ միայն տարածաշրջանային, այլ միջազգային նշանակություն՝ բառիս բուն իմաստով, և, իհարկե, կնպաստի ամբողջ տնտեսության զարգացմանը»,- նշեց նա։

News.am