Բաքվում գտնվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կապ են հաստատել հարազատների հետ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ զավակների հետ հեռախոսով կարճատև զրույց է ունեցել: Այս մասին Alpha News-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները և գեներալ Լևոն Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։ Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։