Amnesty International․ Գազայի խաղաղ բնակիչների կոլեկտիվ պատիժը ռազմական հանցագործություն է
Amnesty International-ը Իսրայելին կոչ է արել «անհապաղ» վերացնել Գազայի շրջափակումը` ասելով, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով խաղաղ բնակչության «կոլեկտիվ պատիժը» ռազմական հանցագործություն է:
Իսրայելի կողմից խիտ բնակեցված տարածքի շրջափակումը «մթության մեջ է գցել Գազայի հատվածը և կվատթարացնի շարունակվող հումանիտար աղետը», ասվում է Amnesty-ի հայտարարության մեջ:
«Գազայի խաղաղ բնակչության կոլեկտիվ պատիժը ռազմական հանցագործություն է, դա դաժան է և անմարդկային։ Amnesty-ն վերահաստատում է, որ Պաղեստինի քաղաքացիները պատասխանատվություն չեն կրում ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների հանցագործությունների համար, և Իսրայելը չպետք է, համաձայն միջազգային իրավունքի, ստիպի նրանց տառապել տուժի այնպիսի գործողությունների համար, որոնց վրա նրանք որևէ դեր կամ վերահսկողություն չունեն»,- ասվում է հայտարարությունում:
Amnesty-ը նաև կոչ է արել միջազգային հանրությանն «աշխատել Գազայում հումանիտար միջանցքների մասին համաձայնագրի ուղղությամբ», որտեղ ավելի քան 423,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
News.am