2023-10-13 16:59
Լրատվական գործակալություններ
Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքի վերսկսումը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից:
«Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
AlphaNews.am