2023-10-13 18:08
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը
Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ», - ասել է նա լրագրողներին այն հարցին, թե արդյոք այս հարցը բարձրացվել է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։ «Անհատական զրույցի մի հատված կար, որը բավականին երկար էր, և ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել», - հավելել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հակարիի կամուրջն անցնելիս, Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու:
News.am