2023-10-13 18:55
Լրատվական գործակալություններ
Լևոն Տեր-Պետրոսյանն հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,- գրել է նա։
News.am