Պուտին․ Որքան հասկանում եմ, Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԱՊՀ-ից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի` ԱՊՀ–ից դուրս գալու խոսակցություններին։

«Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել, խոսել ենք նաև այսօրվա գագաթնաժողովի մասին, կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, չեմ խոսի, ավելի լավ է Հայաստանի վարչապետին հարցնել։ Որքան հասկանում եմ, Հայաստանը ոչ մի տեղ չի գնում ԱՊՀ-ից»,- ասել է Պուտինը։

Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։

Sputnik Արմենիա