ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելին կոչ է արել կանխել հումանիտար աղետը Գազայի հատվածում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել կանխել հումանիտար աղետը այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հրամայել է ավելի քան մեկ միլիոն մարդու հեռանալ Գազայի հյուսիսային մասից, հայտնում է AFP-ն։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ իր գործողությունները տեղափոխում է Գազայի հարավ, սակայն հայտնել է, որ որոշ աշխատակիցներ խնդրել են մնալ հյուսիսում:

 Գազայում կան UNRWA-ի 13000 աշխատակիցներ, առաջնագծի աշխատողներ, ուսուցիչներ, բժիշկներ, բուժքույրեր, հոգեսոցիալական ծառայություններ առաջարկող մարդիկ: Նրանք մնում են այն մարդկանց հետ, որոնց հանձնարարված է աջակցել, ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիկը:

News.am