Ֆրանսիան արցախահայերի համար 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ)՝ 100 000 արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, որը հրապարակել է նաև ՊՀԾ համապատասխան հաղորդագրությունը։

«Հպարտությամբ հայտարարում ենք Ֆրանսիայի շռայլ փոխանցման մասին՝ 1 մլն եվրոյի չափով՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հետ կապված ՄԱԿ ՊՀԾ ջանքերի շրջանակում, ՊՀԾ ղեկավար Սինդի Մակքեյնի և արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնայի Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո։

Ամրապնդում ենք մեր գործընկերությունը՝ աջակցելու համար նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- նշվել է ՊՀԾ հաղորդագրությունում։

News.am