Փալոնե․ Ես ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ եմ արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները։

«Ալիևը առաջ է շարժվում՝ Հարավային Հայաստանը զավթելու իր նպատակին հասնելու համար։ Որևէ կասկած չկա, որ նրա վարչակարգը համարձակություն է ստացել այն բանից հետո, երբ հանդիպել է Արցախ ներխուժման աննշան հետևանքների։ Ես կոչ եմ արել պետդեպարտամենտին կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները»,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։

News.am