ՀՀ ԱԳՆ․ Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, և լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձևը և համանուն հանձնարարականը։

Բանաձևում դատապարտվում են Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն Արցախի դեմ։

ԵԽԽՎ-ն հայտարարում է, որ Արցախի գրեթե ողջ բնակչությունը հեռացել է հայրենիքից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառով։

Վեհաժողովն արձանագրել է, որ գոյություն ունեն էթնիկ զտումների հիմնավորված կասկածներ, և նշել է, որ էթնիկ զտման իրականացումը՝ որպես ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, կարող է անհատական քրեական պատասխանատվության հանգեցնել։

News.am