2023-10-16 08:39
Լրատվական գործակալություններ
Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: