Պետքարտուղարությունը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Politico-ի հաղորդագրությունն այն մասին, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է ամերիկացի օրենսդիրներին, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան։
«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «ճիշտ չէ» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծում ենք, որ այս ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։ Այս մասին տեղեկատվությունը (խմբ. - Politico) ճիշտ չէ և չի արտացոլում այն, ինչ ասել է պետքարտուղար Բլինքենը օրենսդիրներին», - «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Պետքարտուղարության խոսնակ Միլլերը:
News.am