ԵՄ 27 երկրների ղեկավարները կոչ են արել «անհապաղ» ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին

ԵՄ 27 երկրների ղեկավարները կոչ են արել «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին։

Վաղը նրանք տեսակապով հանդիպում են ունենալու արտահերթ գագաթաժողովում, քանի որ ԵՄ-ում մեծանում է անհանգստությունը տարածաշրջանի անկայունության հետ կապված։

Այսօր առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ընթերցած հայտարարությունում ԵՄ ղեկավարները պաշտպանել են Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, բայց հայտարարել, որ այն պետք է «լիովին համապատասխանի միջազգային իրավունքին և միջազգային հումանիտար իրավունքին»։

Միշելն ասել է, որ գագաթաժողովում քննարկվելու են առավել խոցելի քաղաքացիների հիմնական կարիքների բավարարման հարցերը՝ հումանիտար իրավունքին համապատասխան, պետք է ճնշում գործադրվի նրանց վրա, ովքեր կարող են օգնել իրավիճակի դեէսկալացիային։ ԵՄ-ն նաև անհանգստացած է միգրանտների հսկայական թվաքանակով, որոնք հեռանում են Գազայից, և հումանիտար կարիքներով, որոնք առաջ կգան հարևան երկրներում։

News.am