Վրաստանի ՍԴ-ն հաստատել է, որ երկրի նախագահն օրենք է խախտել

Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է մայր օրենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

«Վրաստանի նախագահը 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտերկիր կատարած աշխատանքային այցերի ժամանակ ներկայացուցչական գործառույթներ է իրականացրել միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, ինչով խախտել է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը»,-հայտարարել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան։

Որոշմանը կողմ են քվեարկել դատարանի 9 անդամներից 6-ը։

Այս հարցի վերաբերյալ մյուս երեքի կարծիքը կկցվի եզրակացությանը:

Իշխող «Վրացական երազանքը» նախագահի պաշտոնանկության գործընթաց է սկսել նրա եվրոպական ուղևորությունների պատճառով։ Սահմանադրության համաձայն՝ հենց կառավարությունն է որոշում երկրի արտաքին քաղաքականությունը։

Sputnik Արմենիա