2023-10-16 16:02
Լրատվական գործակալություններ
Իսրայելից 190 մարդ է տեղափոխվում Հայաստան
Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ՀՀ 190 քաղաքացի և ազգությամբ հայ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Բադալյանի խոսքով` Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թել Ավիվից քաղաքացիներին տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռ է մեկնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Sputnik Արմենիա