Փաստաբան․ Վիտալի Բալասանյանի հարցաքննությունը կապ չունի Սամվել Բաբայանի հայտարարությունների հետ

Արցախի հերոս, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ԱԱԾ է հրավիրվել հոկտեմբերի 13-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Դատելով Վիտալի Բալասանյանի հարցաքննության բովանդակցությունից, չեմ կարծում, որ այլ անձինք հրավիրվեն հարցաքննության, մասնավորապես, գեներալներ։ Այս փուլում մեզ անհանգստացնղ ոչինչ չկա»,- նշեց Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք հարցաքննությունն առնչվում է ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի արած հայտարարություններին՝ փաստաբանը հերքեց «Ոչ, բացարձակ կապ չունի Սամվել Բաբայանի կողմից արվա հայտարարություններին։ Նրա հայտարարությունները հասցեական են եղել, որոնք ուղղված են նախկին նախագահներին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում վկայի կարգավիճակով։ «Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,- ասել էր Ռաֆայել Մարտիրոսյանը։