Ռաիսին և Պուտինը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և Կովկասում

Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և Կովկասում։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

«Նախագահ Պուտինի հետ զրույցում Ռաիսին զգուշացրել է սիոնիստների շարունակվող ռազմական հանցագործությունների մասին։ Նա նշել է, որ շարունակվող պաշարումը, կանանց և երեխաների կոտորածը և ցամաքային հարձակումը Գազայի և նրա օրինական և ընտրված կառավարության վրա կհանգեցնեն երկարատև պատերազմի բազմաթիվ ճակատներում: Կողմերը քննարկել են նաև Կովկասի հարցը»։

News.am