Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թել Ավիվ- Երևան հատուկ չվերթի օդանավը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թել Ավիվ- Երևան հատուկ չվերթի օդանավը:

 


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։

Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով: