Զրուցել են Պուտինն ու Եգիպտոսի նախագահը. ի՞նչ են պայմանավորվել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են աշխատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև ճգնաժամի պատճառների վերացման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի առաջնորդի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինն այսօր է զանգել Եգիպտոսի նախագահին և նրա հետ քննարկել տարածաշրջանային վերջին իրադարձություններն ու Գազայի հատվածում իրավիճակի սրացումը։
Քննարկվել են նաև դիվանագիտական քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերահսկելի դարձնել և կանխել բռնության ու հակամարտության տարածումը։
Նշվում է, որ երկու երկրների նախագահները կարևորել են հրադադարի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։
Երկու նախագահները խոսել են ճգնաժամի պատճառների վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքի անհրաժեշտության մասին` հաշվի առնելով պաղեստինյան խնդրի քաղաքական հեռանկարների կարգավորման բացակայությունը։
Sputnik Արմենիա