Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհված իսրայելցիների հարազատներին և մերձավորներին, շեշտադրել է ցանկացած գործողության վճռական մերժումն ու դատապարտումը, որոնց զոհ է դառնում քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ կանայք և երեխաները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա