2023-10-17 09:35
Լրատվական գործակալություններ
Իրանի արտգործնախարար. Քաղաքական որոշումների ժամանակն ավարտին է մոտենում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, մեկնաբանելով Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, զգուշացրել է, որ քաղաքական որոշումների ժամանակը մոտենում է ավարտին, գրում է Mehr-ը։
Ասելով, որ երկուշաբթի ավելի վաղ Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ խորհրդակցել է Մալայզիայի, Թունիսի և Պակիստանի իր գործընկերների հետ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Գազա մարդասիրական օգնություն անհապաղ ուղարկելու և «տարածաշրջանում սիոնիստների կողմից իրականացված ջարդերին ու պատերազմական հանցագործություններին վերջ տալու անհրաժեշտությունը»:
«Ես հայտարարեցի, որ քաղաքական որոշումների ժամանակը մոտենում է ավարտին, և պատերազմի հնարավոր տարածումը դեպի այլ ճակատներ՝ մոտենում է անխուսափելի փուլին», - ասաց Ամիր Աբդոլլահյանը։
News.am