2023-10-17 14:55
Լրատվական գործակալություններ
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում
Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և հայտարարել, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործությունների։
«Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Ես մարտական գործողությունների ընթացքում ոչ մի միջոցառման չեմ մասնակցել», - ասել է նա։
Aysor.am