Последние новости

ՎՍՏԱՀ ԹԱՎՇԵ ՔԱՅԼՔՈՎ ՈՏՔԸ ԴՆԵԼՈՎ ՀԻՆ ՓՈՑԽԻՆ

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար: Մոսկվան էլ, իր հերթին, առաջարկում է միջնորդական ծառայություններ։ Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Բիշքեկում ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի վերջում։ Ո՞ւմ միջնորդությունը կընտրի «սիրո և համերաշխության թավշե ոչ բռնի հեղափոխության» վարող Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման օրոք Հայաստանն ու Արցախը լիառատորեն ստացան և՛ բռնություն, և՛ թշնամանք, և՛ պառակտում: Եվ բնավ փաստ չէ, թե ամեն ինչ ավարտված է: Ամենևի՛ն փաստ չէ: Ուրեմն ո՞ւմ միջնորդությունը կընտրի մեր հեղափոխական հերոսը։ Առաջվա պես ոտքը կդնի նույն փոցխի՞ն:

ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ Ո՛Չ ՓԱՐԻԶԻ, Ո՛Չ ԲԵՌԼԻՆԻ, Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿԱՄ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ: Կասկած չկա, որ անկեղծ ցանկություն ունեն օգնելու: Բայց կան, ավաղ, մերկ փաստեր։ Դրանք վկայում են այն մասին, որ ինչքան ավելի երկար ու ջերմագին էր Նիկոլ Վովաևիչը հույս փայփայում, թե Արևմուտքը մեզ կօգնի, այնքան սրընթաց էր վատթարանում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Միթե դա ակնհայտ չէ: Նույնիսկ առանց Պուտինի բացատրությունների:

Պարզապես նայեք դեպի արևմտյան միջնորդություն շրջադարձ կատարելու Փաշինյանի թիմի քայլերի ժամանակագրությանը և Ռեջեփ Էրդողանի լիակատար աջակցությամբ հայկական Արցախը վերացնելու ուղղությամբ Իլհամ Ալիևի ռեժիմի ձեռնարկած քայլերի ժամանակագրությանը։ Կատարյալ համահունչություն։

Ընդ որում որպես արևմտյան միջնորդության ուղղությամբ Փաշինյանի շրջադարձի փաստարկ բերվում էր այն, թե ահա, իբր, ստեղծված հանգամանքների արդյունքում Մոսկվան լավ հարաբերություններում է Անկարայի և Բաքվի հետ, և քանի որ այդպես է ստացվել, մենք պետք է ձգտենք մերձենալ Արևմուտքի հետ, որպեսզի «հավասարակշռենք իրավիճակը»։

Եվ ահա, որոշելով, թե Մոսկվայի և ՀԱՊԿ-ի վրա հույս դնել չարժե, գնացին դեպի Արևմուտք։ Ավելի ճիշտ՝ թափ առան ու վազեցին: Ըստ որում մեղադրելով Մոսկվային Անկարայի և Բաքվի հետ սերտ բարեկամության մեջ, իսպառ մոռանալով շատ կարևոր և բոլորին հայտնի որոշ հանգամանքներ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ թե ՀԱՊԿ-ի, իսկ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում Եվրոպային։ Այսինքն դժվար թե Արևմուտքի հետ Անկարայի ու Բաքվի հարաբերություններն ավելի վատ են, քան Մոսկվայի…

Այս ակնհայտ փաստերը մոռացության են մատնվում հիմարաբար, թե՞ միտումնավոր: Նայած թե ում կողմից։ «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավի պարագայում՝ ավելի շուտ միտումնավոր։ Դոլարներն ու եվրոներն անում են իրենց գործը։ Եվ այնքան հաջող, որ մոռացվում է բոլորին հայտնի ևս մեկ փաստ, որը մեծ կասկածի տակ է դնում այն փաստարկը, թե Հայաստանը պետք է ձգտի դեպի Արևմուտք, քանի որ շատ վատ է, որ Մոսկվան համագործակցում է Անկարայի հետ։

Իսկ գուցե չէ՞ր խանգարի հիշել, որ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանը ոչ թե ընկերություն էր անում, այլ պատերազմում էր Թուրքիայի հետ։ Իսկ հայերի շահերի արևմտյան աջակցությունը հասավ այն աստիճանի, որ արդեն նշանակվել էին արևմտյան հատուկ տեսուչներ, որոնք պետք է հետևեին, թե ինչպես է Թուրքիան իրականացնում խոստացած բարեփոխումները առավելապես հայաբնակ շրջաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Նորվեգիայի ներկայացուցիչ Նիկոլաե Հոֆֆեն արդեն ընդունում էր գործերը Վանում, իսկ հոլանդացի Լուի Կոնստանտ Վեստենենկը պատրաստվում էր ժամանել Էրզրում... Այն շրջաններում, որտեղ արևմտյան ներկայացուցիչները պետք է վերահսկեին Թուրքիայի խոստացած բարեփոխումները, շատ վաղուց հայեր գործնականում չկան։

Եվս մեկ անգամ ընդգծենք գլխավորն ու ակնհայտը. Հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանը պատերազմում էր Թուրքիայի դեմ, այլ ոչ թե բարեկամություն անում, ինչպես հիմա, իսկ եվրոպական առաջավոր միջնորդությունը Հայկական հարցում բնավ պակաս չէր, քան հիմա։ Թերևս նույնիսկ ավելին էր: Բայց դա ոչ մի կերպ չօգնեց կասեցնել Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակից Թուրքիայի կողմից։ Այն պարզ պատճառով, որ մեզ համար շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, քան նրանց բարեկամությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ