2023-10-18 09:16
Լրատվական գործակալություններ
Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ալ Ահլի արաբական հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։
Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարությունը հարձակումը «ռազմական հանցագործություն» է անվանել։
«Հիվանդանոցում գտնվում էին հարյուրավոր հիվանդներ և վիրավորներ, ինչպես նաև Իսրայելի այլ հարձակումների պատճառով իրենց տներից բռնի տեղահանված մարդիկ», - ասվում է հաղորդագրությունում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գազայի Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից ռմբակոծման կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել, հաղորդում է Պաղեստինի պաշտոնական WAFA գործակալությունը։
News.am