Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում է հրապարակել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների համար՝ կոչ անելով անհապաղ լքել երկիրը ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Բյուրոյի համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարական մամուլի ծառայությունը։

Իսրայելի քաղաքացիների համար սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ չորրորդ աստիճան։

«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական ուժեղացման ֆոնին Թուրքիա մեկնելու մասին նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր ՝ չորրորդ մակարդակ։ Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարոկկոյում էլ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացել է մինչև երկրորդ մակարդակ։ Իսրայելացիները, ովքեր գտնվում են այդ երկրում, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն։

ԱԱԾ-ի նախորդ նախազգուշացումը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին ։ Դրանում ազգային անվտանգության խորհուրդը կոչ էր արել իսրայելցիներին չայցելել Մերձավոր Արևելքի երկրներ և շտապ լքել Սինայի թերակղզին։

Sputnik Արմենիա