2023-10-18 09:41
Լրատվական գործակալություններ
Աբասը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված հանդիպումը
Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ նախագահ Մահմուդ Աբասը չեղարկել է իր մասնակցությունը նախագահ Ջո Բայդենի և Մերձավոր Արևելքի այլ առաջնորդների հետ չորեքշաբթի նախատեսված հանդիպմանը, հաղորդում է AP-ն։
Նախատեսվում էր, որ Աբասը չորեքշաբթի օրը Հորդանանում կայանալիք գագաթնաժողովում պետք է միանար Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսսիին, որտեղ Բայդենի հետ պետք է քննարկվեր Իսրայելի վերջին պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ:
Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Աբասը հեռանում է ի նշան Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածի դեմ բողոքի, որը առողջապահական պաշտոնյաների խոսքով՝ ավելի քան 500 մարդու կյանք է խլել:
News.am