Զախարովա․ Հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության հարգում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր տարրն է։ Այս մասին Trend-ի բացառիկ հարցազրույցում ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր տարրն է, որը կառուցվելու է 2020-2022թ. բարձրագույն մակարդակով ընդունված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հենքի վրա։ Այս հարցով զբաղվելու է Եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այսօրվա դրությամբ անցկացվել է 12 նիստ (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն քննարկվել է հեռանկարային երկաթուղային և ավտոերթուղիների փաթեթը»,- ասել Զախարովան՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։

Նա հիշատակել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստի արդյունքներով փաստվել է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցոթյունների ապաշրջափակման մոդալությունների համաձայնեցման հարցում։

«Ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում կոնկրետ քայլերի մասին Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Անհրաժեշտ ենք համարում փոխադարձության սկզբունքները, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգումը»,- ավելացրել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ հաջողությունն այս հարցում լրացուցիչ խթան կհանդիսանա եռակողմ աշխատանքի այլ ուղղությունների համար։ Դա վերաբերում է այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանազատմանը և հասարակական գործիչների ու խորհրդարանականների երկխոսության մեկնարկին։

News.am