2023-10-18 13:24
Լրատվական գործակալություններ
Բայդենը վայրէջք է կատարել Իսրայելում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վայրէջք է կատարել Իսրայելում։ Սպասվում է, որ Բեն-Գուրիոն օդանավակայանում նրան կդիմավորեն վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։
Այցի հետ կապված՝ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ, քանի որ օդանավակայանը մի քանի անգամ գնդակոծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմն սկսվելուց հետո։ Բոլոր ճանապարհներն օդանավակայանի շուրջ փակ են։
Պաշտոնական անձինք քիչ տեղեկություններ են հաղորդել Բայդենի հինգժամյա այցի ժամանակացույցի մասին։
News.am